Չափման միավորներ ու գործողություններ

Չափման միավորներ ու գործողություններ չափման միավորներով
 Որպես երկարության չափման միավոր գործածվում են միլիմետրը՝ 1մմ սանտիմետրը՝ 1սմ դեցիմետրը՝ 1դմ մետրը՝ 1մ կիլոմետրը՝ 1կմ 1սմ=10մմ 1դմ=10սմ=100մմ 1մ =10դմ =100սմ=1000մմ 1կմ=1000մ=10000դմ  Որպես զանգվածի չափման միավոր գործածվում են
գրամը՝ 1գ
կիլոգրամը՝ 1կգ
ցենտները՝ 1ց
տոննան՝ 1տ
1կգ =1000գ
1ց = 100կգ
1տ =10ց =1000կգ ։
 Որպես ժամանակի չափման միավոր գործածվում են`
վայրկյանը՝ 1վ
րոպեն՝ 1ր
ժամը՝ 1ժ
օրը ՝ 1օր
տարին՝ 1տարի
դար՝ 1 դար
1 օր =24 ժ
1 ժ =60 ր
1 ր =60 վ
1 տ=12 ամիս
1 դար=100 տարի

  • Որպես արագության չափման միավոր գործածվում են՝
    կիլոմետր-ժամ՝ 1կմ/ժ
    մետր-ժամ՝ 1մ/ժ
    մետր-վայրկյան՝ 1մ/վ
    1կմ/ժ=1000 մ/ժ
    1մ/վ=3600 մ/ժ
    Առաջադրանքներ
     Հաշվիր գումարը.
    Oրինակ՝
    12 կմ 400 մ+8 կմ 750 մ=20 կմ+1150 մ =20 կմ+1 կմ 150 մ=21 կմ 150 մ
    Քանի որ 12 կմ+8 կմ=20 կմ
    400 մ+750 մ=1150 մ=1 կմ 150 մ
    20 կմ+1 կմ 150 մ=21 կմ 150 մ
    12 կմ 200մ+8 կմ 950 մ =21կմ 150m
    10 մ 26 սմ+5 մ 84 սմ =16մ 10սմ
    4 տ 600 կգ+5 տ 400 կգ=10տ
    11 սմ 7 մմ+5 սմ 8 մմ=17սմ 5մմ
    5 ժ 35 ր+7 ժ 45 ր=13ժ 20ր
    5 ժ +12ժ 25 ր=17ժ 25ր
    2 օր 10 ժ+3 օր 15 ժ=6 օր 1ժ
    26 ր 40 վ+20 ր 30 վ=47ր 10վ
    15 դմ 4 սմ+12 դմ 8 սմ=
    16 դմ 6 սմ+8 սմ=
    23 ց 62 կգ+4 ց 50 կգ=
    29 ց+2 ց 60 կգ=
    13 կմ+2 կմ 950 մ=
    10 մ 26 սմ+5 մ 84 սմ=
    4 տ +15 տ 800 կգ=
     Հաշվիր տարբերությունը։
    Oրինակ՝
    10 սմ 6 մմ- 3 սմ 9 մմ=9 սմ 16 մմ-3 սմ 9 մմ=6 սմ 7 մմ
    Քանի որ 10 սմ 6 մմ=9 սմ 16 մմ։
    9 սմ-3 սմ=6 սմ
    16 մմ-9 մմ=7 մմ
    20 սմ 5 մմ-7 սմ 9մմ
    18 դմ 5 սմ-10 դմ 9 սմ
    26 դմ 5սմ-12 սմ
    22 մ 4 սմ-14 մ 56 սմ
    32 մ-11 մ 80 սմ
    17 կմ-9 կմ 650 մ
    12 կմ 750 մ-10 կմ
    18 ց 62 կգ-5 ց 92 կգ
    10 ց-5 ց 60 կգ
    22 տ- 20 տ 750կգ
    32 տ 200 կգ-850 կգ
    Խնդիրներ․
     Հաշվիր 2 մ 25 սմ, 3 մ 75 սմ և 5 մ կողմերով եռանկյան պարագիծը։
     Հաշվիր 2 դմ 8 սմ, 6 դմ 2 սմ, 5 դմ 8 սմ և 9 սմ կողմերով քառանկյան պարագիծը։

Աչից թե ձախից մաս 2

  1. 25 թվին ձախից կցագրել են 2 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:200
  2. 256-ին աջից կցագրել են 3 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը: 3307
  3.  Տրված 5 թվին աջից կցագրել 6, ձախից՝ 1։ Ստացված թվից հանել տրված  թիվը։151
  4.  Տրված 16 թվին աջից կցագրել 3, ձախից՝ 5։ Ստացված թվից հանել տրված  թիվը։5147
  5. 20 թվին աջից կցագրել 0, ձախից՝  5, ստացված թվից հանել տրված  թիվը։5180
  6. 3250  թվին ձախից կցագրել են 4 թվանշանը: Որքանո՞վ  մեծացավ  թիվը:40000
  7. 103 թվին աջից կցագրել են 8 թվանշանը: Ստացված թվից հանել տրված  թիվը։935
  8. Տրված 2560 թվին աջից կցագրել 8, ձախից՝ 2։ Որքանո՞վ  մեծացավ  թիվը:223288
  9. Տրված 103 թվին աջից կցագրել 0, ձախից՝ 7։ Ստացված թիվը  գումարել տրված թվին։71133
  10. 30 թվին աջից կցագրել 2, ձախից 1: Ստացված թիվը  գումարել տրված թվին։1332
  11. Որքանո՞վ կմեծանա միանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք    5 թվանշանը:50

Աչից կամ ձախից

  1. 37 թվին ձախից կցագրել են 3 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:
    337-37=300
  2. 123-ին աջից կցագրել են 5 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:1112
  3.  Տրված 2 թվին աջից կցագրել 4, ձախից՝ 7։ Ստացված թվից հանել տրված  թիվը։7229
  4.  Տրված 32 թվին աջից կցագրել 1, ձախից՝ 9։ Ստացված թվից հանել տրված  թիվը։9289
  5. 90 թվին աջից կցագրել 0, ձախից՝  3, ստացված թվից հանել տրված  թիվը։3810
  6. 2051  թվին ձախից կցագրել են 4 թվանշանը: Որքանո՞վ  մեծացավ  թիվը:42051
  7. 206-ին աջից կցագրել են 2 թվանշանը: Ստացված թվից հանել տրված  թիվը։
  8. Տրված 16365 թվին աջից կցագրել 4, ձախից՝ 5։ Որքանո՞վ  մեծացավ  թիվը:
  9. Տրված 175 թվին աջից կցագրել 0, ձախից՝ 3։ Ստացված թիվը  գումարել տրված թվին։
  10. 20 թվին աջից կցագրել 2, ձախից 8: Ստացված թիվը  գումարել տրված թվին։
  11. Որքանո՞վ կմեծանա միանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք    2 թվանշանը

12․ Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ խնդիրներ։

Հայաստանը մեր հայրենիքն է

Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է: Դա նշանակում է, որ մենք այստեղ ենք ծնվել ու մեծացել։ Այստեղ են ծնվել նաև մեր նախնիները, մեր ծնողները, հարազատները, ընկերներն ու բարեկամները, շատ ու շատ ուրիշ մարդիկ։ Հայաստանը հայրենիքն է նաև այն միլիոնավոր հայերի, որոնք ապրում են հայրենիքից հեռու։

Նախնադարյան հասարակությունը Հայկական լեռնաշխարհում
Հայկական լեռնաշխարհը նախամարդու օրրաններից է. գիտնականներն այն անվանել են «Հայկական միջանցք»։ Հայկական լեռնաշխարհում մարդը հայտնվել է դեռևս քարի դարում։ Ինչու՞ քարի դար, քանի որ քարանձավում են ապրել մարդիկ և իրենց աշխատանքային, առօրյա գործիքները հիմնականում քարից են եղել։
Մարդիկ շատ ժամանակ առաջ ապրել են խմբերով, հետո միավորվել են, դառնալով մեծ ազգություններ, սկսել են ապրել նույնակերպ նույն օրենքներով, իրար համար անհանգստանալ, իրար հարազատ ու նույն խմբից համարել։ Շատերն ասում են, որ Հայասա կոչվող ցեղն է եղել ամենամեծն ու հզորը, որի անվան հետ էլ հավանաբար կապվում է հայ ժողովրդի “հայ” անվանումը:
Հայաստանը մեր երկիրն է, մեր ընդհանուր տունը, և մենք սիրում, պաշտում ու գնահատում ենք այն: Այդ սերն ու նվիրվածությունը մենք արտահայտում ենք ոչ միայն խոսքով, այլև՝ գործով: Մեր կարևոր գործերից է մաքուր պահել մեր սիրուն Հայաստանը, աղբից ազատել կամ չաղտոտել: Չոչնչացնել մեր անտառները, ծառահատումներ չանել: Սիրել Հաստաստանը, առաջին հերթին նշանակում է ճանաչել այն, իմանալ նրա անցյալը, պահպանել բնությունը: Մենք Հայաստանը բոլորից լավ պետք է ճանաչենք՝ իր լեռներով, ձորերով, սարերով, գետերով, լճերով ու բազում կենդանիներով ու բույսերով:
Հայաստանը շա՜տ հին պետություն է, հայերն էլ շա՜տ հին ծագում ունեն: Հայաստանի այժմյան մայրաքաղաքը Երևանն է: Երևանը բոլորս սիրում ենք, չնայած հին շինություններ շատ քիչ են մնացել, բայց Երևանն էլ շատ հին է, նույնիսկ ավելի հին է քան Իտալիայի մայրաքաղաք Հռոմը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ (ավանդապատում) — Ասում են, որ շատ դարեր առաջ հայոց լեռները հաղթան­դամ ու հսկա եղբայրներ են եղել: Առավոտյան արթնանալով’ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները, հետո միայն բարևել իրար: Բայց երբ եղբայրները ծերանում են, էլ չեն կարողանում այդքան վաղ արթնանալ: Մի օր էլ, ուշ արթ­նանալով, նրանք մոռանում են կապել գոտիները և, հակառակ սովորության, իրար բարևում են առանց գոտիները կապելու: Աստված, տեսնելով այդ, պատ­ժում է եղբայրներին. նրանք քարանում են և դառնում լեռներ, նրանց գոտիները դառնում են կանաչ դաշտեր, իսկ արցունքները՝ անմահական աղբյուրներ:

Հայկական լեռնաշխարհի ամենահայտնի և ամենաբարձր լեռը Արարատն է՝ 5165 մ բարձրությամբ, որին հայերը անվանել են նաև Մեծ Մասիս, իսկ Հայաստանի Հանրապետության բարձր գագաթը Արագածն է՝ 4090մ։

Հարուստ է նաև Հայաստանի բուսական և կենդանական աշխարհը: Բարձր լեռների ժայռոտ քարափներում ցատկոտում են քարայծը, վայրի ոչխարը: Այդ լեռների հողմակողմ լանջերը տեղ- տեղ պատված են անտառներով, որի բնակիչներից հայտնի են եղնիկը, գորշ արջը, գայլը, ընձառյուծը և այլ կենդանիներ: Այդ անտառների տարածված ծառատեսակներից են կաղնին, թխկին, հաճարենին:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Քո կարծիքով ինչո՞ւ էին Յուլիսիս Մաքոլին և Լայոնել Քեբոտը աշխարհի
    լավագույն ընկերները:
    իմ կարցիքով Որովհետև Յուլիսիսը չեր հայոյում Լայոնելին և պաշպանում էր Լայոնելին։
  2. Ի՞նչ է սխալը: Ինչպիսի՞ սխալներ են լինում:
    Սխալը այն է ինչվոր բան սխալ ես գրում օրինակ բառը մոռանալ գրել։
  3. Ի՞նչ էր պատրաստվում անել Լայոնել Քեբոտը, որպեսզի իրեն խաղից
    վռնդող ու նեղացնող տղաները զղջան:
    Նա ուզում էր որ երբ որ մեծանա օվգեր օվ իրեն նեղացնում էին իրեն խնդրեն որ սովորացնի իրա պես խաղալ։
  4. Ի՞նչ սխալ ես թույլ տվել, որի համար զղջացել ես:
    Ես հայրիկի հետ կռվել եմ և ես շատ լավ զղջացել եմ։

11.04.2024

1Տրված թվերի թվանշանները վերադասավորի՛ր այնպես, որ ստանաս հնարավոր ամենափոքր և հնարավոր ամենամեծ վեցանիշ թվերը։

300474 – 744300

395007 – 975300 300579

740009 -974000 400079

600780 –876000  

2Հաշվի՛ր արտահայտության արժեքը։

273 ։ 3 = 91                               252 : 4 = 63                               335 : 5 = 67

264 ։ 3 = 88                               620 : 4 =155                                850 : 5 = 170

2682 : 3 =894                              1568 : 4 =392                              5245 : 5 = 1049

3246 ։ 3 =1082                              1432 : 4 =358                              4650 : 5 = 930

8000 + (3200 : 400 x 500) =12000                         1800 : (80 x 50 : 20)  =9

10 x (654 x 40 + 1200 x 6) =8160                         (6000 – 200 x 30) x 450 =0

3Լուծի՛ր խնդիրները։

Ա․ Հաշվի՛ր ուղղանկյան պարագիծը, եթե նրա կողմերի երկարությունները 19 սմ և 15 սմ են։

Լուծում19+15=34 19+15=34 34+34=68

Պատասխան՝68

Բ․ Հաշվի՛ր ուղղանկյան պարագիծը, եթե նրա կողմերի երկարությունները 43 սմ և 25 սմ են։

Լուծում43+25=68 43+25=68 68+68=136

Պատասխան՝136

Գ․ Հաշվի՛ր քառակուսու պարագիծը, եթե նրա կողմի երկարությունը 24 սմ է։

Լուծում 24+24=48 24+24=48 48+48=96

Պատասխան՝96

Դ․ Հաշվի՛ր քառակուսու պարագիծը, եթե նրա կողմի երկարությունը 56 սմ է։
Լուծում56+56=112 56+56=112 112+112=224

Պատասխան՝224

Ե․ Երբ Արտաշեսը քառակուսու կողմը մեծացրեց մի քանի սմ-ով, պարագիծը մեծացավ 12 սմ-ով։ Որքանո՞վ է Արտաշեսը մեծացրել քառակուսու կողմը։

Լուծում 12:4=3

Պատասխան՝3

Զ․ Երբ Դանիելը քառակուսու կողմը փոքրացրեց մի քանի սմ-ով, պարագիծը փոքրացավ 20 սմ-ով։ Որքանո՞վ է Դանիելը փոքրացրել քառակուսու կողմը։

Լուծում20:4=5

Պատասխան՝5

ինչպես են նշում զատիկը տարբեր երկիրներում

Ֆինլանդիայում երեխաները Զատիկին ներկում
են երեսը, գլխին եւ պարանոցին փաթաթում են
շարֆ եւ դուրս են գալիս փողոց մուրացկանության: Արեւմտյան Ֆինլանդիայի որոշ հատվածներում մարդիկ խարույկ են վառում: Համաձայն ավանդույթի ծուխն իր հետ տանում է երկրի վրա շրջող չար հոգիներին:


Հունաստանի որոշ հատվածներում Զատիկի օրը պատուհանից դեն են նետում հին սպասքը` թավաները, կուժերը եւ այլն: Ինչ-որ չափով
այս ավանդույթը նման է Վենետիկի Ամանորյա ավանդույթին, երբ պատուհանից դեն են նետում հին իրերը:

Լեհաստանում Զատիկի օրը նմանվում է հայկական Վարդավառին: Մարդիկ միմյանց վրա ջուր են լցնում: Այս ավանդույթը կոչվում է
Սմինգուս-Դինգուս: Ըստ լեգենդի` այն աղջիկները, որոնց ջրեն, տարվա ընթացքում կամուսնանան:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գտի՛ր հետևյալ բառերի
    Ա. Հոմանիշները
    մանուկ – երեխա
    դալար – թարմ
    Բ. հականիշները
    ժիր –ծույլ
    պաղ – տաք
  2. Որտեղի՞ց է հոսում առվակը: Նշի՛ր այն տողերը, որտեղ դա երևում է:
    Ես էն սարեն կուգամ մթին, Որ հին ու նոր ձյունն է գլխին։
    Ես էն առուն կերթամ զվարթ, Ուր ափերն են շուշան ու վարդ։
    Ես էն այգին կերթամ դալար, Որ տերն է ժիր մեջն այգեպան։

  3. Նկարի՛ր քո պատկերացրած առվակը:

խոսող ձուկը

Խոսող ձուկը

Հովհաննես Թումանյան

Մաս 1-ին

Լինում է, չի լինում մի աղքատ մարդ։ Էս աղքատ մարդը գնում է դառնում մի ձկնորսի շալակատար։ Օրական մի քանի ձուկ է աշխատում, տուն բերում, նրանով ապրում են ինքն ու կինը։

Մի անգամ էլ ձկնորսը մի սիրուն ձուկ է բռնում, տալիս իր շալակատարին, որ պահի, ինքն էլ ետ ջուրն է մտնում։ Էս շալակատարը գետափին նստած՝ նայում է նայում էն սիրուն ձկանն ու միտք անում.

-— Տեր աստված,— ասում է,— սա էլ, որ մեզ նման շունչ կենդանի է, դու ասա՝ սա՞ էլ մեզ նման ծնող ունի, ընկեր ունի, աշխարհքից բան է հասկանում, ուրախություն կամ ցավ է զգում՝ թե չէ…

Հենց էս մտածելու ժամանակ ձուկը լեզու է առնում.

— Լսի ,— ասում է,— մարդ-ախպեր։ Ընկերներիս հետ ես խաղում էի գետի ալիքների մեջ։ Ուրախությունից ինձ մոռացա ու անզգույշ ընկա ձկնորսի ուռկանը։ Հիմի, ով գիտի, իմ ծնողն ինձ որոնում է ու լաց է լինում, հիմի ընկերներս տխրել են։ Ես էլ, տեսնում ես, ինչպես եմ տանջվում, շունչս կտրում է ջրից դուրս։ Ուզում եմ էլի ետ գնամ ապրեմ ու խաղ անեմ նրանց հետ էն պաղ ու պարզ ջրերում։ Էնպես եմ ուզում, էնպես եմ ուզո՜ւմ… Եկ խեղճա, ազատ արա ինձ, բա´ց թող գնամ…

Էսպես էր ասում ցա՜ծ, շատ ցա՜ծ ձենով, ցամաքած բերանը բաց ու խուփ անելով։

Էս շալակատարի մեղքը գալիս է, առնում է ետ գցում գետը։

— Գնա, սիրուն ձկնիկ, թող լաց չլինի քո ծնողը։ Թող չտխրեն քո ընկերները։ Գնա ապրի ու խաղ արա նրանց հետ։

Առաջադրանք

1. Ինչպիսի՞ն էր շալակատարը, ինչպիսի՞ մարդ էր:

2.Ի՞նչ է ասում ձուկը շալակատարին: Նշի՛ր այդ հատվածը:

3.Ինչպիսի՞ն էր ձուկը:

Մաս 2-րդ

Ձկնորսը սաստիկ բարկանում է շալակատարի վրա։

— Տո՛ ախմախ,— ասում է,— էստեղ ջրի մեջ թրջվելով ձուկ եմ բռնում, դու իմ աշխատանքն առնում ես էլի ետ ջուրը գցո՞ւմ… Դե գնա կորի, էլ իմ աչքին չերևաս, էլ իմ շալակատարը չես էս օրից, գնա սովից մեռի։

Ձեռի տոպրակն էլ խլում է ու ճամփու դնում։

— Հիմի ես ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ, ո՞նց ապրեմ…— տարակուսած մտածելով դառն ու դատարկ վերադառնում է աղքատը դեպի տուն։

Էս տխուր մտածմունքի ժամանակ ճամփին դեմը դուրս է գալի մի մարդակերպ Հ֊րեշ՝ առաջը մի գեղեցիկ կով։

— Բարի օր, ախպերացու, էդ ի՞նչ ես մոլորել, ի՞նչ ես միտք անում,— հարցնում է Հ֊րեշը։

Աղքատը պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես հիմի մնացել է անգործ, անճար ու չի իմանում, թե ոնց պետք է ապրեն ինքն ու իր կինը։

«Լսի՛, բարեկամ,—՝ ասում ՛է Հրեշը։— էս կաթնատու կովը ես քեզ կտամ երեք տարվան ժամանակով։ Ամեն օր էնքան կաթ տա, որ քու կնիկն ու դու կուշտ-կուշտ ուտեք, ապրեք։ Երեք տարին լրացավ թե չէ, հենց էն գիշերը կգամ ձեզ հարց կտամ։ Թե հարցիս պատասխանեցիք՝ իմ կովը ձեզ լինի, թե չէ՝ երկուսդ էլ իմն եք, տանելու եմ, ինչ ուզեմ կանեմ։ Համաձայն ե՞ս։

— Մի բան՝ որ առանց էն էլ սովից մեռնելու ենք,— մտածում է աղքատը,— կովը կտանեմ, էս երեք տարին կապրենք, մինչև երեք տարվա լրանալն էլ աստված ողորմած է։ Մի տեղից մի դուռ կբացվի, կամ գուցե հենց պատասխանը տալիս ենք, ով գիտի…

— Համաձայն եմ,— ասում է, ու կովն առաջն անում, տանում տուն։

Երեք տարի կթում են, լիուլի ուտում, ապրում։ Չեն էլ նկատում, թե ինչպես անցավ երեք տարին, և ահա հասնում է նշանակած օրը, որ հրեշն էն գիշեր պիտի գա։

Առաջադրանք

1.Ի՞նչ արեց ձկնորսը, երբ շալակատարը ձկնիկին բաց թողեց ջուրը: Ձկնորսը ուժեղ բրկանում է շալակատրի վրա։

2.Ո՞ւմ հանդիպեց շալակատարը: շալակատարը Հանդիպեց հրեշին։

3.Ի՞նչ առաջարկեց Հրեշը շալակատարին:Հրեշը առջարկեց շալակատարին, որ կովին տա 5 տարով

4.Ի՞նչ պայման դրեց Հրեշը: Նշի՛ր այդ հատվածը:

Մաս 3-րդ

Մարդ ու կնիկ վերջալույսի տակ տխուր նստում են դռանը ու միտք են անում, թե ի՞նչ պատասխան տան հրեշին կամ ո՞վ գիտի՝ ինչ կհարցնի նա. ո՞վ կիմանա Հ֊րեշի միտքը։

— Ա´յ թե ինչ դուրս կգա, երբ մարդ Հ֊րեշի հետ գործ բռնի… հրեշի հետ հաշիվ ունենա… հրեշից լավություն ընդունի…— հառաչելով զղջում էին մարդ ու կին, բայց անցկացածն անց էր կացել, էլ հնար չկար։ Իսկ զարհուրելի գիշերն արդեն վրա էր հասնում։

Էս ժամանակ նրանց մոտենում է մի անծանոթ գեղեցիկ երիտասարդ։

— Բարի իրիկուն,— ասում է,— ճամփորդ մարդ եմ. մութն ընկնում է, ես էլ հոգնած եմ, հյուր չե՞ք ընդունի ձեր տանն էս գիշեր։

— Ընչի չէ, ճամփորդ ախպեր, հյուրն աստծունն է։ Բայց մեզ մոտ վտանգավոր է էս գիշեր։ Մենք հրեշից մի կով ենք առել էն պայմանով, որ երեք տարի կթենք, ուտենք, երեք տարուց ետը գա մեզ հարց տա, թե պատասխանենք, կովը մեզ լինի, թե չէ՝ իր գերին ենք։ Հիմի ժամանակը լրացել է, էս գիշեր պիտի գա, մենք էլ չգիտենք, թե ինչ պատասխան տանք։ Հիմի մեզ ինչ անի մենք ենք մեղավոր, վայ թե քեզ էլ վնասի։

— Բան չկա, որտեղ դուք՝ էնտեղ էլ ես, պատասխանում է օտարականը։

Համաձայնում են. հյուրը մնում է։

Մին էլ կեսգիշերին դուռը դղրդում է։

-Ո՞վ է

— Հրեշը։ Եկել եմ, դե պատասխանս տվեք։

— Ի՞նչ պատասխան, սարսափից մարդ ու կնկա լեզուն կապվում է, մնում են տեդները քարացած։

— Մի՛ վախենաք, ես ձեր տեղակ սրա պատասխանը կտամ,— ասում է երիտասարդ հյուրը ու գնում է դեպի դուռը։

Առաջադրանք

1.Ո՞վ եկավ շալակատարի տուն:

2,Ի՞նչ պատասխանեցին ճամփորդին շալակատարն ու կինը, երբ խնդրեց, որ իրեն գիշերելու տեղ տան:

3,Նշի՛ր այն հատվածը, որտեղ հյուրընկալում են ճամփորդին:

Մաս 4-րդ

— Եկել ե՜մ,— դռան ետևից ձայն է տալիս Հրեշը։

— Ես էլ եմ եկե՜լ,— պատասխանում է ներսից հյուրը։

— Որտեղի՞ց ես եկել։

— Ծովի էն ափից։

— Ընչո՞վ ես եկել։

— Կաղ մոծակը թամքել եմ, վրեն նստել եմ, եկել։

— Ուրեմն ծովը պստիկ է եղել։

— Ի՜նչ պստիկ, արծիվը չի կարող մի ափից մյուսը թռչի։

— Ուրեմն արծիվը ճուտ է եղել։

— Ի՞նչ ճուտ, թևերի շվաքը քաղաք է ծածկում։

— Ուրեմն քաղաքը շատ է փոքրիկ։

— Ի՜նչ փոքրիկ, նապաստակը մի ծայրից մյուսը չի հասնի։

— Ուրեմն նապաստակը ձագ է։

— Ի՛նչ ձագ. մորթին մի մարդու քուրք դուրս կգա, գլխարկն ու տրեխն էլ ավել։

— Ուրեմն մարդը թզուկ է։

— Ի՜նչ թզուկ, ծնկան ծերին աքլորը ծուղրուղու կանչի, ձենը ականջը չի հասնիլ։

— Ուրեմն խուլ է։

— Ի՛նչ խուլ, սարում որ պախրեն խոտ պոկի, նա կլսի։ Հրեշը մնում է կապված, մոլորված. զգում է, որ ներսը մի ուժ կա իմաստուն, համարձակ, անհաղթելի, էլ չի իմանում ինչ ասի, սուս ու փուս քաշվում, կորչում է գիշերվա խավարի մեջ։

Սրանք նոր մեռած տեղներիցը ետ են գալի, ուրախանում աշխարհքովը մին են լինում։ Հետն էլ բացվում է բարի լուսը, և երիտասարդ հյուրը վեր է կենում, մնաք բարով է ասում, որ գնա իր ճանապարհը։

— Չենք թողնի, որ չենք թողնի,— առաջը կտրում են մարդ ու կին.— դու որ փրկեցիր մեր կյանքը, ասա՛, ինչով ետ վճարենք քո լավությունը…

— Չէ՜, անկարելի բան է, պետք է գնամ իմ ճանապարհը։

— Դե գոնե անունդ ասա, եթե լավությունդ կորչի ու չկարողանանք ետ վճար՛ել, գոնե իմանանք, թե ում ենք օրհնելու…

— Լավություն արա ու թեկուզ ջուրը գցի, չի կորչի։ Ես հենց էն Խոսող ձուկն եմ, որի կյանքը դու խնայեցիր…— ասում է անծանոթն ու չքանում ապշած մարդ ու կնկա աչքերից։

Հարցեր և առաջադրանքներ

1.Թվարկի՛ր հեքիաթի հերոսներին և յուրաքանչյուրին մեկ բառով բնութագրի՛ր:

2.Բառերի համար զույգեր հորինի՛ր:

 օրինակ՝ քաղաք- մաքուր քաղաք:

Հրեշ, ծով, անծանոթ, ախպեր, գիշեր:

3.Նշի՛ր վերջալույսը նկարագրող հատվածը, paint նկարչական ծրագրով նկարի՛ր այն և տեղադրի՛ր  բլոգումդ:

4.Հեքիաթը ձկան անունից համառոտ պատմի՛ր: /բանավոր/

5.Նամակ գրի՛ր ձկանը: