Աբյուր

Սարի լանջին, ժայռի տակ,
Ջուր էր բխում սառնորակ
Ու ցրվելով խոտերում
Իզուր ճահիճ էր դառնում։
Նրա առջև մի խոր գուշ
Շինեց հովիվն ու անուշ
Խաղ ասելով նա տարավ,
Ջրեց հոտը իր ծարավ։
Պախրեն անցավ էն սարից`
Շոգից հանած չոր լեզուն,
Կուշտ-կուշտ խմեց աղբյուրից,
Ապա նայեց Աստծուն։
Անցվորն եկավ տոթակեզ,
Սառն աղբյուրին որ հասավ,
Գլխարկն առավ ու չոքեց՝
Խմեց, սիրտը հովացավ։
Ու տվավ իր օրհնանքը
Անցվոր մարդը էն բարի.
«Քո շինողի օր-կյանքը Ջրի նման երկարի՜…»

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դու՛րս գրիր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ
    բացատրի՛ր։
    գուշ-Աղբյուրի առջևը դրված մեծ փայտե տաշտ, որի մեջ թափվում ու հավաքվում է ջուրը, գուռ: պախրա-Եղնիկ, եղջերու: տոթակեզ- Շատ տաք՝ այրող՝ կիզող:



  2. Աղբյուրը որտե՞ղից էր բխում:
    Սարի լանջին, ժայռի տակ, Ջուր էր բխում սառնորակ



  3. Ինչպիսի՞ն էր աղբյուրը:
    Աղբյուրը բարի էր ու հոքատար էր, որովհետև օգնում է ծառավ մարդկանս։


  4. Փորձի՛ր բացատրել այս հատվածը:
    «Քո շինողի օր-կյանքը Ջրի նման երկարի՜…»
    Այս օրհնանքը մեզ ասում է, որ թող լավություն անողի կայնքը թող երկար լինի։




28.02.2024

  1. Թվի թվանշանները դասավորի՛ր այնպես, որ ստացվի հնարավոր ամենամեծ և ամենափոքր քառանիշ թիվը։

2460-6420, 2046

1759-9751, 1579

9215-9521, 1259

  • Դեղինով գունավորի՛ր այն դատողությունները, որոնք ճիշտ են:

Ա. Ցանկացած եռանիշ թիվ մեծ է ցանկացած երկնիշ թվից:

Բ. Ցանկացած քառանիշ թիվ մեծ է ցանկացած եռանիշ թվից:

Գ. Ցանկացած եռանիշ թիվ մեծ է 300-ից:

Դ. Ցանկացած երկնիշ թիվ փոքր է 100-ից:

  • Կազմի՛ր արտահայտություններ և հաշվի՛ր դրանց արժեքը:

Ա. Հաշվի՛ր 1500 և 2800 թվերի գումարի և 1400-ի տարբերությունը:
(1500+2800)-1400=2900

Բ. 2700 և 900 թվերի տարբերությունը մեծացրո՛ւ 4600-ով:
(2700-900)+4600=6400

Գ. Գտի՛ր 1400 և 900 թվերի տարբերության կրկնապատիկը:
(1400-900)x2=1000

Դ. Հաշվի՛ր 5400 և 1800 թվերի գումարի և 2200-ի տարբերությունը:
(5400+1800)-2200=5000

4․Լուծի՛ր խնդիրները։

Ա. Գևորգն ունի 5 հատ 2000 դրամանոց, 4 հատ 200 դրամանոց և 5 հատ 200 դրամանոց: Ընդամենը որքա՞ն գումար ունի Գևորգը:

Լուծում՝5×2000=10000 4×200=800 5×200=1000 800+1000=1800 10000+1800=11800

Պատասխան՝11800

Բ. Քեվինն ուներ 1 հատ 5000 դրամանոց 2 հատ 500 դրամանոց և 4 հատ 50 դրամանոց: Ընդամենը որքա՞ն գումար ունի Քեվինը:

Լուծում՝ 1×5000=5000 2×500=1000 4×50=200 1000+200=1200 5000+1200=6200

Պատասխան՝6200

Գ. Տիգրանն ունի 2 հատ 1000 դրամանոց և 5 հատ 200 դրամանոց, իսկ Լեոն՝ 1 հատ 2000 դրամանոց և  2 հատ 500 դրանամոց: Տղաների գումարները միասին որքա՞ն կլինի:

Լուծում՝ 2×1000=2000 5×200=1000 1×2000=2000 2×500=1000 2000+1000=3000 3000+2000=5000 5000+1000=6000

Պատասխան՝6000

5Քանի՞ խորանարդիկ կա յուրաքանչյուր պատկերում։

Պատասխան՝ ա1 55 բ2 27 գ3 60

27.02

Գրի՛ր բառեր, որոնք ցույց տան տրված բառերի ինչպիսի լինելը:

հոտավետ, գեղեցիկ, կապույտ ծաղիկ
ուժեղ, տաք, ծովային, քամի
մեծ, պինդ, փարթման ծառ
զարթարված, նվերներով, արծաթափայլ տոնածառ
ցուրտ, ամպոտ, սպիտակ ձմեռ
հետաքրքիր, բարձրաձայն, սիրուն աղջիկ
քաջ, ըկերասեր, ուժեղ տղա

Պատմությունը կարդա՛։

Գայլն ու հովիվը

Հովվի ամբողջ հոտը հիվանդությունից կոտորվեց։ Գայլն իմացավ ու եկավ հովվին մխիթարելու։

– Մի՞թե դա ճիշտ է, – հարցրեց հովվին, – աստվա՜ծ իմ, ի՜նչ մեծ փորձանք է, ի՜նչ սիրունիկ, ինչ թմբլիկ ոչխարներ էին…

Եվ գայլն սկսեց հոնգուր-հոնգուր լաց լինել։

– Շնորհակալ եմ, գայլ եղբայր, – հառաչեց հովիվը, – տեսնում եմ՝ բարի ես ու սրտացավ։

– Ճիշտ որ՝ սրտացավ, – ասաց շունը, – փորձանքը մերն է, բայց տես, որ նրա սիրտն է ցա­վում։

Ինչո՞ւ էր լաց լինում գայլը։

Պատասխանդ պատճառաբանի՛ր մեկ-երկու նախադասությամբ։

Գայլը լաց էր լինում, որովհետև գայլը էլ չի ուտի գառնուկներին։

­­­­­­­­­­­­­­

Գրի՛ր մեկ բառով։

Քար ունեցող-քարոտ

Կեղտ ունեցող-կեղտոտ

Մուր ունեցող-մրոտ

Յուղ ունեցող-յուղոտ

Ժանգ ունեցող-ժանգոտ

Փուշ ունեցող-փշոտ

Ցեխ ունեցող-ցեխոտ

Ի՞նչ մասնիկ ավելացրիր, այդ մասնիկը գրի՛ր:-ոտ

27.02.2024

1Լրացրո՛ւ պակասող թվերը։

ԹիվըԿլորացրո՛ւ մինչև մոտակա տասնյակըԿլորացրո՛ւ մինչև մոտակա հարյուրյակը
469647004700
987498709900
123912401200
344673447034500
921529215092200
587295873058800
247132471024700

2Յուրաքանչյուր դրամանիշից քանի՞ հատ պետք է վերցնել՝ աղյուսակում նշված գումարը ստանալու համար:

Գումար
534505302010
265602610011
783707801112
127801211013
456004510100

3Լուծի՛ր խնդիրները։

Ա. Ալեքսը 3 րոպեում հեծանիվով անցել է 210 մետր ճանապարհ: Յուրաքանչյուր րոպե նա անցել է հավասար երկարությամբ ճանապարհ: 1 րոպեում քանի՞ մետր ճանապարհ է անցել Ալեքսը:

Լուծում՝210։3=70

Պատասխան՝70

Բ. Գնացքը 7 օրում անցել է 350 կմ ճանապարհ: Յուրաքանչյուր օր անցել է հավասար երկարությամբ ճանապարհ: 1 օրում քանի՞ կիլոմետր ճանապարհ է անցել գնացքը:

Լուծում՝350:7=50

Պատասխան՝50

Գ. Արեգը 4 ժամում անցել է 16 կմ ճանապարհ: Յուրաքանչյուր ժամ նա անցել է հավասար երկարությամբ ճանապարհ: 1 ժամում քանի՞ կիլոմետր ճանապարհ է անցել Արեգը:

Լուծում՝ 16:4=4

Պատասխան՝4

4 Հաշվի՛ր։

226 x 5 =1130                         2700 : 3 =900                          350 : 5 =70

707 x 5 =3535                         3600 : 9 =400                          420 : 2 =60         

255 x 4 =1020                         1600 : 4 =400                          390 ։ 3 =130                                      

ինչպես են նշում զատիկը տարբեր երկիրներում

Ֆինլանդիայում երեխաները Զատիկին ներկում
են երեսը, գլխին եւ պարանոցին փաթաթում են
շարֆ եւ դուրս են գալիս փողոց մուրացկանության: Արեւմտյան Ֆինլանդիայի որոշ հատվածներում մարդիկ խարույկ են վառում: Համաձայն ավանդույթի ծուխն իր հետ տանում է երկրի վրա շրջող չար հոգիներին:


Հունաստանի որոշ հատվածներում Զատիկի օրը պատուհանից դեն են նետում հին սպասքը` թավաները, կուժերը եւ այլն: Ինչ-որ չափով
այս ավանդույթը նման է Վենետիկի Ամանորյա ավանդույթին, երբ պատուհանից դեն են նետում հին իրերը:

Լեհաստանում Զատիկի օրը նմանվում է հայկական Վարդավառին: Մարդիկ միմյանց վրա ջուր են լցնում: Այս ավանդույթը կոչվում է
Սմինգուս-Դինգուս: Ըստ լեգենդի` այն աղջիկները, որոնց ջրեն, տարվա ընթացքում կամուսնանան:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գտի՛ր հետևյալ բառերի
    Ա. Հոմանիշները
    մանուկ – երեխա
    դալար – թարմ
    Բ. հականիշները
    ժիր –ծույլ
    պաղ – տաք
  2. Որտեղի՞ց է հոսում առվակը: Նշի՛ր այն տողերը, որտեղ դա երևում է:
    Ես էն սարեն կուգամ մթին, Որ հին ու նոր ձյունն է գլխին։
    Ես էն առուն կերթամ զվարթ, Ուր ափերն են շուշան ու վարդ։
    Ես էն այգին կերթամ դալար, Որ տերն է ժիր մեջն այգեպան։

  3. Նկարի՛ր քո պատկերացրած առվակը:

խոսող ձուկը

Խոսող ձուկը

Հովհաննես Թումանյան

Մաս 1-ին

Լինում է, չի լինում մի աղքատ մարդ։ Էս աղքատ մարդը գնում է դառնում մի ձկնորսի շալակատար։ Օրական մի քանի ձուկ է աշխատում, տուն բերում, նրանով ապրում են ինքն ու կինը։

Մի անգամ էլ ձկնորսը մի սիրուն ձուկ է բռնում, տալիս իր շալակատարին, որ պահի, ինքն էլ ետ ջուրն է մտնում։ Էս շալակատարը գետափին նստած՝ նայում է նայում էն սիրուն ձկանն ու միտք անում.

-— Տեր աստված,— ասում է,— սա էլ, որ մեզ նման շունչ կենդանի է, դու ասա՝ սա՞ էլ մեզ նման ծնող ունի, ընկեր ունի, աշխարհքից բան է հասկանում, ուրախություն կամ ցավ է զգում՝ թե չէ…

Հենց էս մտածելու ժամանակ ձուկը լեզու է առնում.

— Լսի ,— ասում է,— մարդ-ախպեր։ Ընկերներիս հետ ես խաղում էի գետի ալիքների մեջ։ Ուրախությունից ինձ մոռացա ու անզգույշ ընկա ձկնորսի ուռկանը։ Հիմի, ով գիտի, իմ ծնողն ինձ որոնում է ու լաց է լինում, հիմի ընկերներս տխրել են։ Ես էլ, տեսնում ես, ինչպես եմ տանջվում, շունչս կտրում է ջրից դուրս։ Ուզում եմ էլի ետ գնամ ապրեմ ու խաղ անեմ նրանց հետ էն պաղ ու պարզ ջրերում։ Էնպես եմ ուզում, էնպես եմ ուզո՜ւմ… Եկ խեղճա, ազատ արա ինձ, բա´ց թող գնամ…

Էսպես էր ասում ցա՜ծ, շատ ցա՜ծ ձենով, ցամաքած բերանը բաց ու խուփ անելով։

Էս շալակատարի մեղքը գալիս է, առնում է ետ գցում գետը։

— Գնա, սիրուն ձկնիկ, թող լաց չլինի քո ծնողը։ Թող չտխրեն քո ընկերները։ Գնա ապրի ու խաղ արա նրանց հետ։

Առաջադրանք

1. Ինչպիսի՞ն էր շալակատարը, ինչպիսի՞ մարդ էր:

2.Ի՞նչ է ասում ձուկը շալակատարին: Նշի՛ր այդ հատվածը:

3.Ինչպիսի՞ն էր ձուկը:

Մաս 2-րդ

Ձկնորսը սաստիկ բարկանում է շալակատարի վրա։

— Տո՛ ախմախ,— ասում է,— էստեղ ջրի մեջ թրջվելով ձուկ եմ բռնում, դու իմ աշխատանքն առնում ես էլի ետ ջուրը գցո՞ւմ… Դե գնա կորի, էլ իմ աչքին չերևաս, էլ իմ շալակատարը չես էս օրից, գնա սովից մեռի։

Ձեռի տոպրակն էլ խլում է ու ճամփու դնում։

— Հիմի ես ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ, ո՞նց ապրեմ…— տարակուսած մտածելով դառն ու դատարկ վերադառնում է աղքատը դեպի տուն։

Էս տխուր մտածմունքի ժամանակ ճամփին դեմը դուրս է գալի մի մարդակերպ Հ֊րեշ՝ առաջը մի գեղեցիկ կով։

— Բարի օր, ախպերացու, էդ ի՞նչ ես մոլորել, ի՞նչ ես միտք անում,— հարցնում է Հ֊րեշը։

Աղքատը պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես հիմի մնացել է անգործ, անճար ու չի իմանում, թե ոնց պետք է ապրեն ինքն ու իր կինը։

«Լսի՛, բարեկամ,—՝ ասում ՛է Հրեշը։— էս կաթնատու կովը ես քեզ կտամ երեք տարվան ժամանակով։ Ամեն օր էնքան կաթ տա, որ քու կնիկն ու դու կուշտ-կուշտ ուտեք, ապրեք։ Երեք տարին լրացավ թե չէ, հենց էն գիշերը կգամ ձեզ հարց կտամ։ Թե հարցիս պատասխանեցիք՝ իմ կովը ձեզ լինի, թե չէ՝ երկուսդ էլ իմն եք, տանելու եմ, ինչ ուզեմ կանեմ։ Համաձայն ե՞ս։

— Մի բան՝ որ առանց էն էլ սովից մեռնելու ենք,— մտածում է աղքատը,— կովը կտանեմ, էս երեք տարին կապրենք, մինչև երեք տարվա լրանալն էլ աստված ողորմած է։ Մի տեղից մի դուռ կբացվի, կամ գուցե հենց պատասխանը տալիս ենք, ով գիտի…

— Համաձայն եմ,— ասում է, ու կովն առաջն անում, տանում տուն։

Երեք տարի կթում են, լիուլի ուտում, ապրում։ Չեն էլ նկատում, թե ինչպես անցավ երեք տարին, և ահա հասնում է նշանակած օրը, որ հրեշն էն գիշեր պիտի գա։

Առաջադրանք

1.Ի՞նչ արեց ձկնորսը, երբ շալակատարը ձկնիկին բաց թողեց ջուրը: Ձկնորսը ուժեղ բրկանում է շալակատրի վրա։

2.Ո՞ւմ հանդիպեց շալակատարը: շալակատարը Հանդիպեց հրեշին։

3.Ի՞նչ առաջարկեց Հրեշը շալակատարին:Հրեշը առջարկեց շալակատարին, որ կովին տա 5 տարով

4.Ի՞նչ պայման դրեց Հրեշը: Նշի՛ր այդ հատվածը:

Մաս 3-րդ

Մարդ ու կնիկ վերջալույսի տակ տխուր նստում են դռանը ու միտք են անում, թե ի՞նչ պատասխան տան հրեշին կամ ո՞վ գիտի՝ ինչ կհարցնի նա. ո՞վ կիմանա Հ֊րեշի միտքը։

— Ա´յ թե ինչ դուրս կգա, երբ մարդ Հ֊րեշի հետ գործ բռնի… հրեշի հետ հաշիվ ունենա… հրեշից լավություն ընդունի…— հառաչելով զղջում էին մարդ ու կին, բայց անցկացածն անց էր կացել, էլ հնար չկար։ Իսկ զարհուրելի գիշերն արդեն վրա էր հասնում։

Էս ժամանակ նրանց մոտենում է մի անծանոթ գեղեցիկ երիտասարդ։

— Բարի իրիկուն,— ասում է,— ճամփորդ մարդ եմ. մութն ընկնում է, ես էլ հոգնած եմ, հյուր չե՞ք ընդունի ձեր տանն էս գիշեր։

— Ընչի չէ, ճամփորդ ախպեր, հյուրն աստծունն է։ Բայց մեզ մոտ վտանգավոր է էս գիշեր։ Մենք հրեշից մի կով ենք առել էն պայմանով, որ երեք տարի կթենք, ուտենք, երեք տարուց ետը գա մեզ հարց տա, թե պատասխանենք, կովը մեզ լինի, թե չէ՝ իր գերին ենք։ Հիմի ժամանակը լրացել է, էս գիշեր պիտի գա, մենք էլ չգիտենք, թե ինչ պատասխան տանք։ Հիմի մեզ ինչ անի մենք ենք մեղավոր, վայ թե քեզ էլ վնասի։

— Բան չկա, որտեղ դուք՝ էնտեղ էլ ես, պատասխանում է օտարականը։

Համաձայնում են. հյուրը մնում է։

Մին էլ կեսգիշերին դուռը դղրդում է։

-Ո՞վ է

— Հրեշը։ Եկել եմ, դե պատասխանս տվեք։

— Ի՞նչ պատասխան, սարսափից մարդ ու կնկա լեզուն կապվում է, մնում են տեդները քարացած։

— Մի՛ վախենաք, ես ձեր տեղակ սրա պատասխանը կտամ,— ասում է երիտասարդ հյուրը ու գնում է դեպի դուռը։

Առաջադրանք

1.Ո՞վ եկավ շալակատարի տուն:

2,Ի՞նչ պատասխանեցին ճամփորդին շալակատարն ու կինը, երբ խնդրեց, որ իրեն գիշերելու տեղ տան:

3,Նշի՛ր այն հատվածը, որտեղ հյուրընկալում են ճամփորդին:

Մաս 4-րդ

— Եկել ե՜մ,— դռան ետևից ձայն է տալիս Հրեշը։

— Ես էլ եմ եկե՜լ,— պատասխանում է ներսից հյուրը։

— Որտեղի՞ց ես եկել։

— Ծովի էն ափից։

— Ընչո՞վ ես եկել։

— Կաղ մոծակը թամքել եմ, վրեն նստել եմ, եկել։

— Ուրեմն ծովը պստիկ է եղել։

— Ի՜նչ պստիկ, արծիվը չի կարող մի ափից մյուսը թռչի։

— Ուրեմն արծիվը ճուտ է եղել։

— Ի՞նչ ճուտ, թևերի շվաքը քաղաք է ծածկում։

— Ուրեմն քաղաքը շատ է փոքրիկ։

— Ի՜նչ փոքրիկ, նապաստակը մի ծայրից մյուսը չի հասնի։

— Ուրեմն նապաստակը ձագ է։

— Ի՛նչ ձագ. մորթին մի մարդու քուրք դուրս կգա, գլխարկն ու տրեխն էլ ավել։

— Ուրեմն մարդը թզուկ է։

— Ի՜նչ թզուկ, ծնկան ծերին աքլորը ծուղրուղու կանչի, ձենը ականջը չի հասնիլ։

— Ուրեմն խուլ է։

— Ի՛նչ խուլ, սարում որ պախրեն խոտ պոկի, նա կլսի։ Հրեշը մնում է կապված, մոլորված. զգում է, որ ներսը մի ուժ կա իմաստուն, համարձակ, անհաղթելի, էլ չի իմանում ինչ ասի, սուս ու փուս քաշվում, կորչում է գիշերվա խավարի մեջ։

Սրանք նոր մեռած տեղներիցը ետ են գալի, ուրախանում աշխարհքովը մին են լինում։ Հետն էլ բացվում է բարի լուսը, և երիտասարդ հյուրը վեր է կենում, մնաք բարով է ասում, որ գնա իր ճանապարհը։

— Չենք թողնի, որ չենք թողնի,— առաջը կտրում են մարդ ու կին.— դու որ փրկեցիր մեր կյանքը, ասա՛, ինչով ետ վճարենք քո լավությունը…

— Չէ՜, անկարելի բան է, պետք է գնամ իմ ճանապարհը։

— Դե գոնե անունդ ասա, եթե լավությունդ կորչի ու չկարողանանք ետ վճար՛ել, գոնե իմանանք, թե ում ենք օրհնելու…

— Լավություն արա ու թեկուզ ջուրը գցի, չի կորչի։ Ես հենց էն Խոսող ձուկն եմ, որի կյանքը դու խնայեցիր…— ասում է անծանոթն ու չքանում ապշած մարդ ու կնկա աչքերից։

Հարցեր և առաջադրանքներ

1.Թվարկի՛ր հեքիաթի հերոսներին և յուրաքանչյուրին մեկ բառով բնութագրի՛ր:

2.Բառերի համար զույգեր հորինի՛ր:

 օրինակ՝ քաղաք- մաքուր քաղաք:

Հրեշ, ծով, անծանոթ, ախպեր, գիշեր:

3.Նշի՛ր վերջալույսը նկարագրող հատվածը, paint նկարչական ծրագրով նկարի՛ր այն և տեղադրի՛ր  բլոգումդ:

4.Հեքիաթը ձկան անունից համառոտ պատմի՛ր: /բանավոր/

5.Նամակ գրի՛ր ձկանը:

26.02.2024

1․ Թվերը գրի՛ր տառերով։

45860 -քառասունհինգ հազար ութ հարյուր վացուն

4586 – չորս հազար հինգ հարյուր ությունվեց

14950 -տասնչորս հազար ինը հարյուր հիսուն

1495 – հազար չորս հարյուր իննսունհինգ

2Հաշվի՛ր։

20 x 70 =1400              6 x 459 =2754                 4142 + 345 =4487            9655 – 231 =9424

30 x 40 =1200                326 x 8 =2608               2445 + 350 =2795            4920 – 110 =4810

80 x 50 =4000                4 x 714 =2856                6153 + 878 =7031            7654 – 983 =6671

3Լուծի՛ր խնդիրները։

Ա․ Միլենայի տնից մինչև տատիկի տուն 1600 մ է: Միլենան անցավ ճանապարհի կեսը: Ինչքա՞ն ճանապարհ մնաց անցնելու:

Լուծում 1600։2=800

Պատասխան՝800

Բ․Նարեն ուներ 1000 դրամ, նա իր գումարի կեսը տվեց Արփիին, և Արփին մոտ եղավ 1500 դրամ: Սկզբում Արփին ինչքա՞ն գումար ուներ:

Լուծում 1000:2=500 1500-500=1000

Պատասխան՝1000

Գ․ Դավիթն ուներ 2400 դրամ: Նա իր գումարի կեսը տվեց Լիլիին: Ինչքա՞ն գումար մնաց Դավթի մոտ:

Լուծում 2400:2=1200

Պատասխան՝1200

Դ․Դանիելը ուներ 3400 դրամ, նա 400 դրամով մատիտներ գնեց, իսկ 1000 դրամով՝ ջրաներկ: Ինչքա՞ն գումար մնաց Դանիելի մոտ:

Լուծում 3400-400=3000 3000-1000=2000

Պատասխան՝2000

4Որոշե՛ք, թե քանի գրամ է կշռում մեկ տանձը:

Պատասխան՝ մանդ-150 տանձ-100 խնձոր-200


23.02.2024

  1. Հաշվի՛ր։

Մտապահած թվի քառապատիկին գումարեցին  15 և ստացվեց 43: Ո՞ր թիվն էին մտապահել: 43-15=28 28:4=7

Պատ.՝ 7

Մտապահած թվի հնգապատիկին գումարեցին  28  և ստացվեց  73: Ո՞ր թիվն էին մտապահել:  73-28=45 45:5=9

Պատ.՝9 

2. Գրի՛ր տրված թվից 6–ով մեծ և 6-ով փոքր թվերը: 

9829; 9.823; 9817 

6606; 6.600; 6694 

66764; 66.759; 66753 

100005; 99.999; 99993 

142337; 142.331; 142325 

999006; 999.000; 998994 

3. Հաշվի՛ր արտահայտության արժեքը:

49 x 60+ 276 = 2940+276=3216                     76 x 80+ 567 = 6080+567=6647                         

 63 x 80 + 780 =5040+780=5820                    78 x 30+ 123 = 2340+123=2463                        

58 x 60 +456 =3480+456=3936                       39 x 90 +450=3510+450=3960

4. Հրուշակագործը պահեստում ունի 14  կգ ալյուր։ Երկուշաբթի օրվանից նա պետք է ամեն օր 3 կգ ալյուրով բլիթներ  պատրաստի։ Շաբաթվա որերորդ օրը կվերջանա ալյուրը:

Լուծում

Պատասխան՝

5. Նկարում բերված տվյալներից որոշի՛ր յուրաքանչյուր ծաղկի արժեքը։