Ջեյմսն ու հսկայական դեղձը

Կար-չկար մի տղա կար: Նրա անունը Ջեյմս էր, նա ապրում էր ծովի ափին և ամեն օր իր ընկերների հետ էր խաղում։ Մի օր Ջեյմսի ծնողներին ուտում են գետաձիները և նա մնում է մենակ։ Տղային տարնում են իր հորաքույրերի մոտ, որոնք շատ եսասեր էին և շահագործում էին Ջեյմսին և չէին թողնում իրենց բակից դուրս գնալ։

Մի օր հորաքույրերը գնում են փայտ կտրելու, Ջեյմսը կտրում էր, իսկ իրենք նստած լիմոնադ էին խմում։ Ջեյմսը կանգնում և մտածում է, թե ինչ են անում իր ընկերները և նա հուզվում է։ Հորաքույրերից մեկը տեսնում է, որ տղան կանգնած ոչինչ չի անում, բարկացած գոռում․

-Կորի՛ր և աչքիս չերևաս։

Ջեյմսը փախնում է մի ծառի տակ։ Այդ ժամանակ մի պապիկ մոտենում է և ասում է, որ նա նայի ես ինչ ունեմ և բացում է իր պարկը, որտեղ կային հազարավոր բրնձի հատիկի չափի կանաչ բաներ, որոնք շարժվում էին։ Դրանք կախարդական բաներ էին։

UNIT 13

THE VERB “CAN”/ ԿԱՐՈՂԱՆԱԼ

I canCan I?I can not
You canCan you?You can not
He canCan he?He can not
She canCan she?She can not
It canCan it?It can not
We canCan we?We can not
You canCan you?You can not
They canCan they?They can not

Listen/Լսի՛ր

Task 1 Change into interrogative, negative/Դարձնել հարցական և ժխտական

I can sing- Can I sing?- I can not sing

You can dance- Can you dance?- You can not dance

He can read- Can he read?- He can not read

She can write- Can she write? She can not write

It can play- Can it play? It can not play

We can paint- Can we paint? We can not paint

You can run- Can you run?  You can not run

Online task 1

Թեսթ 5

Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը

Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու:

 … Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը (տանում էր)  թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տնօրենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու (թողեց )այնտեղ մենակ:

 Ահա բեմեզրի  լապտերների վառ լույսի տակ նվագախմբի նվագակցությամբ  ես սկսեցի երգել այն ժամանակ շատ տարածված փողոցային մի երգ: Չէի հասցրել երգի կեսն էլ երգել, երբ բեմի վրա անձրևի պես սկսեցին տեղալ մանր դրամներ:Ես ընդհատեցի երգը և (հայտարարեցի), որ նախ կհավաքեմ փողը, ապա կերգեմ: Իմ ռեպլիկն առաջ բերեց քրքիջ: Տնօրենը բեմ եկավ՝ թաշկինակը ձեռքին, և օգնեց ինձ՝դրամները հավաքելու: Ես վախեցա, որ նա դրանք իրեն է պահելու: Հանդիսականները նկատեցին իմ երկյուղը, և դահլիճում քրքիջը սաստկացավ: Համոզվելով, որ նա փողը հանձնեց մորս, ես նոր միայն վերադարձա բեմ և ավարտեցի երգը: Երբ մայրս բեմ եկավ ինձ տանելու, նրան դիմավորեցին որոտընդոստ ծափահարություններով: Այդպիսին էր իմ առաջին, իսկ մորս՝ վերջին ելույթը: «Նոր դռնապանը» ֆիլմում կա մի դրվագ, ուր տնօրենն ինձ դուրս է անում աշխատանքից: Պաղատագին խնդրելով խղճալ ինձ՝ ես սկսեցի ձեռքի շարժումներով ցույց տալ, որ շատ երեխաներ ունեմ՝ մեկը մեկից փոքր: Ես խաղում էի խեղկատակային հուսալքման այդ տեսարանը, իսկ մեր տարեց  դերասանուհին, մի կողմ կանգնած, նայում էր մեզ: Պատահաբար նայեցի նրա կողմը, և, ի զարմանս ինձ, նրա աչքերում արցունք տեսա: 

– Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և (արտասվում եմ) ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ:

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը։
տնօրեն
երգել
առաջին
վերադարձա

 2. Ի՞նչ է նշանակում պաղատագին բառը.

 ա/ ստիպված
բ/բարձրաձայն
գ/ թախանձագին
դ/ սառնասրտորեն 

3. Գրի՛ր տրված  բառերի հոմանիշները.
ա/ մենակ-միայնակ

բ/  սաստիկ-խիստ

գ/ նոր-նվեր
դ/ փոքր-պստիկ          

 4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ բնակարան – պարզ
բ/ դռնապան – բարդ
գ/ ունակություն – ածանցավոր
դ/ մայրիկ – ածանցավոր 

5. Տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով


  ա/ լապտերների

   բ/ ծափահարությունների

   գ / աչքերում

   դ/ դերասանուհին

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված

ա/ քրքիջ-ածական
բ/երգ-գոյական
գ/ելույթ-գոյական
դ/տեսարան-գոյական 

7. Տեքստի  մեջ  փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին.

8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը.

    Մայրիկս ինձ սովորաբար հետը տանում էր թատրոն:
ենթակա ՝ մայրկս     

ստորոգյալ    տանում էր

9. Տեքստից դու՛րս գրիր  ուրիշի ուղղակի խոսք պարունակող մեկ  նախադասությունը:
-Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և արտասվում եմ ահա:

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ.
Ես վախեցա, որ նա դրանք իրեն է պահելու:

11. Ո՞ւմ էր պարտական Չապլինն  իր առաջին ելույթի համար: 

Չապլինը իր առաջին ելույթի համար պարտական է իր մայրիկին։
12. Ե՞րբ տնօրենը որոշեց Չապլինին թույլ տալ բեմ  բարձրանալ: 

Երբ մայրիկի երգելու ժամանակ իր ձայնը խզվեց։
13. Ինչո՞ւ Չապլինը ընդհատեց երգը. 

ա/ձայնը խզվեց
բ/վախեցավ, թե տնօրենը հավաքած դրամները պահելու է իրեն
գ/ փողերը հավաքելու նպատակով
դ/մոռացավ երգի բառերը 

14. Ինչպե՞ս տարեց դերասանուհին ընդունեց Չապլինի «Նոր դռնապանը» ֆիլմում խաղացած դերը. 

ա/ նրան բոլորովին դուր չէր եկել

 բ/ անվերջ ծիծաղում էր 

գ/աչքերում արցունքներ էին հայտնվել 

դ/ ձանձրույթից հորանջում էր 

15. Ո՞րն էր  Չարլի Չապլինի հավատը իր դերասանական տաղանդի նկատմամբ:
Նա հավատում էր, որ իր դերասանական խաղը կարող է առաջացնել ոչ միայն ծիծաղ, այլ նաև հուզմունք։

Ջանի Ռոդարի
Ջելսոմինոյի արկածները

Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: – Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.

  • Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:

«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:

Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:

«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, երբ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.

  • Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:
  • Ի՜նչ ես ասում. նա բարի, սուրբ ոգի է:

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին  ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելորդ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

  1. Տեքստի  4  բառերում  տառի փոխարեն  վանդակ  է  դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀  լարացնելով բաց թողած տառերը: 
    անգամ
    ավելորդ
    սուրբ
    երբ
  1. Բնագրից դու՛րս գրիր չորս  բարդ բառ,  բաժանի՛ր բաղադրիչների:
    պատահած
    քմահաճույք
    շաղակրատել
    ակնթարթ
  1. Տեքստից  դու՛րս  գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/ աստիճան         սանդուղք

բ/ սիրուն                գեղղեցիկ

գ/ բղավել               գոռալ

դ/ դաշտ                 այգի

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ քաղհան – բարդ  

բ/ չար – պարզ

գ/ երազ  – ածանցավոր

դ/տանձ – պարզ

  1. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.  

ա/հարևան
բ/ ճյուղ

գ/ ծառ

դ/ամուսին

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված: 

ա/ պարտեզ – գոյական

բ/ տանձ – գոյական    

գ/ առավոտյան -գոյական         

դ/  միտք – գոյական

  1. Տեքստից ընտրի՛ր չորս  բառ (ոչ բայ) և դարձրու՛  բայեր:
    միտք-մտածել
    անձրև-անձրեվել
    չար-չարանալ
    ամուսին-ամուսնանալ
  1. Որ՞ն է տրված  նախադասության ենթական.


Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին:  

  1. Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

    պամողական-Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն։
    հարացական-իսկ եթե օգտվեմ իմ ձայնից։
  1. Կետադրի՛ր տեքստում ընդգծված  նախադասությունը:
    Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին
  1. Դո՛ւրս գրիր Ջելսոմինոյին բնութագրող արտահայտություններ: 
    Նա բարի սուրբ ոգի էր։
  1. Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.   

ա/ ահագին ուժ խնայելը

բ/ բարձր ձայն ունենալը

գ/ ճյուղերից տանձեր թափելը

դ / սանդուղք բերելը

  1. Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում:  
    Նրա մտքում ծագեց, որնա կարող է հավաքել տանձերը իր ձայնով։
  1. Ինչո՞ւ էր բնակիչների մի մասը Ջելսոմինոյին համարում չար վհուկ, մյուս մասը՝ բարի ոգի: 
    Որովհետև նրանք չգիտեին նրա ձայնը ինչպիսի է։
  1. Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը: 

Մեծամիտ գետը

Աֆրիկայում լեռների միջով հոսում էր գետը։ Նա անընդհատ գովաբանում էր իր երկարությունը։ Պատմում էր, որ հինգ երկրների միջով է հոսում։

Գետի ափի բարձր ծառի վրա ապրում էր խատուտիկ թռչնակը։ Նա անընդհատ թռչկոտում էր և անհոգ երգում։ Ծարավը հագեցնելու համար գետի սառնորակ ջրից մի կաթիլ էր կուլ տալիս։ Հորդահոս գետը չէր սիրում իր ջրերի վրա թռչկոտող զվարթ թռչնակին։ Թռչնակը բոլորովին չէր նեղվում։ Նա ջրառատ գետից ամեն օր մի կաթիլ էր պակասեցնում ու ձգվում դեպի երկնքի կապույտը։ Գետը գլորում էր ջրերը և հոգու խորքում խիստ տխրում։ Գետը թռչել չէր կարող։

Առաջադրանքներ

1.Տեքստի 4-րդ նախադասությունից դուրս գրի՛ր մեկ բազմիմաստ բառ և օգտագործի՛ր այլ իմաստով։
Սպիտակ արջը ապրում է արկտիկայում։
Արտուր ապրես, որ տնայինները արելես։

2.Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ բառ։ Այդ բառով կազմի՛ր մեկական ածանցավոր և բարդ բառ։
գետ-գետակ-գետափ

3.Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի թվով դրված երկու գոյական և դրանցով կազմի՛ր մեկ նախադասություն։
լեռներ
երկրներ

Հայաստանում լիքը լեռներ կան։
Աշխարումշատ լիքը երկրներ կան։

4. Տեքստից դո՛ւրս գրիր երկուական գոյական, ածական և բայ։
թռչել
տխրում
բարձր
Հորդահոս
Գետ
լեռ

5.Դո՛ւրս գրիր տեքստի վերջին նախադասությունը և դարձրո՛ւ հարցական։
Գետը թռչել չէր կարող։
Գետը կարողանում է թռչել։

6. Տեքստի շուրջ մի առաջադրանք էլ ի՛նքդ կազմիր։
Տեքստից դուրս գրիր մեկ ածական և կազմիր նախադասություն։
Բարձր ծարի ճյուղի վրա կար մեղվի բույն։

Թեսթ 1


Ջանի Ռոդարի
Տարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում։

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դարձավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    դարձավ
    երբեք
    անգամ
    ամբողջ
  2. Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
    ա/երեսառած

բ/կամակոր   

գ/հակառակ կողմով
դ/բոլորին հակառակ

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
    վատ-լավ
    Պարզ- բարդ
    երկա~ր-կարճ
    սովորական-անսովոր
  • Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

  • Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը      

բ/ հարցերին                          

գ/ դարակները                       

դ/ խրճիթ                    

  • Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:
    Մարդիկ
    վերջ
    սովորական
    երկար
  • Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:


ա/ձանձրացնում է-ձանձրացնել    
բ/չէր կարողանում-կարողանալ           
գ/դնեն-դնել                                   
դ/դարձավ-դարնալ                             

8․Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Մի փոքրիկ պապիկ,
    հագին հազար շապիկ:
                                     
    կաղամբ
  • Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:

    Տղան չգիտի ճիշտ հարցեր տալ
  • Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

  1. Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:

    Նա տեղափոխվեց սարի գագաթին կառուցած իր տուն և սկսեց նոր հարցեր հորինել, որոնց պատասխանները ինքն էլ չգիտեր։
  2. Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
    Ինչու պատուհանն տուն ունի-որ արևը ներս մտնի
    Ինչու ատամները բերան ունի-որ մաքուր լինեն
    Ինչու տանիքը տուն ունի-որ չնգնի
  3. Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :
    Ինչու բարձերը բազմոց ունեն։
    Ինչու վայրաքույրը ունի պատուհան։
    Ինչու վանդակը շուն ունի։
  4. Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
    .«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:
    ենթակա   
    ստվերը
    ամպերը
    նամականիշները

ստորոգյալ 
ունի
չեն գրում
չեն խմում

ԱՐԾԻՎՆ ՈՒ ԿԱՂՆԻՆ

Եղավ՝ մի անգամ անտառի միջին
Արծիվն ու Կաղնին էսպես վիճեցին,
Թե ո՜րն իրենցից շատ տարի կապրի,
Ո՜րն է դիմացկուն ու պինդ ավելի:

Արծիվն ասավ՝ ես. Կաղնին էլ թե՝ ես:
Երկուսն էլ համառ ու հըպարտ էսպես՝
Մեծ-մեծ պարծեցան, սաստիկ վիճեցին,
Վերջը էս տեսակ պայման կապեցին:
Ժամանակ դըրին հինգհարյուր տարի

Արքան հավքերի, արքան անտառի,
Որ թե որոշված էն օրին հասնեն,
Էն օրը մին էլ գան իրար տեսնեն:
Ու Արծիվն իսկույն Կաղնուց հեռացավ,
Հըզոր թևերը շարժեց, վերացավ

Դեպի ամպերը, դեպ ժայռերը,
Ուր անց է կացնում իր լավ օրերը:
Կաղնին էլ փըռեց ճյուղերն երկաթի,
Խո՜ր ու խոր մխեց ճանկերն արմատի
Ու էնպես հուժկու կանգնեց անտառում,

Որ վայր չընկնի էլ հինգհարյուր տարում:
Դարե՜ր անց կացան: Եվ ահա մի օր
Արծիվը եկավ ծերացած, անզոր,
Ծըվոցը կըտրած, տըկար, հևալով,
Թույլ-թույլ թևերը հազիվ քարշ տալով

Տեղ հասավ մի կերպ, նայեց դես ու դեն,
Տեսավ, որ Կաղնին ընկել էր արդեն.
Ճյուղերը թեև դեռ թարմ ու կանաչ,
Ընկել էր ահեղ փոթորկի առաջ:
— Հե՜յ, կանչեց, գոռոզ, պարծենկո՜տ Կաղնի,

Դե լավ ճանաչիր ինձ ու քեզ հիմի.
Հինգհարյուր տարուց մի ժամ էլ դեռ կա,
Ընկել ես արդեն, անկոտրում հըսկա:
— Հինգհարյուր տարի ապրել եմ կանգնած,
Էդքան էլ կապրեմ դեռ էսպես թիկնած,

Մինչև լըրանա մի հազար տարին:
Պատասխան տըվավ ընկած վիթխարին:


Հարցեր և առաջադրանքներ

  1. Տեքստից դուրս գրե՛ք 10 գոյական, պարզեք դրանց կազմությունը՝ բարդ,
    պարզ, ածանցավոր․․․:
    Կաղնին-պարզ
    ժամ-պարզ
    Արծիվ-պարզ
    տարի-պարզ
    վայր-պարզ
    անտառ-պարզ
    ամպեր-պարզ
    Պատասխան-պարզ
    օր-պարզ
    երկաթ-պարզ
  2. Ինչո՞ւ հենց արծիվ ու կաղնին վիճեցին, ոչ թե ասենք բարդին ու կաքավիկը:
    Որովհետև նրանք երկար են ապրում։
  3. Քո կարծիքով կաղնի՞ն էր ավելի պարծենկոտ, թե՞ արծիվը: Պատասխանդ հիմնավորի՛ր։

    Արծիվն էր ավելի պարծենկոտ, որովհետև կաղնին իրականում ավելի երկար է ապրում։
  4. Ի վերջո ո՞վ հաղթեց: Պատասխանդ հիմնավորիր համապատասխան տողերով:
    Վերջում հախթեց կաղնին, որովհետև կաղնին եթե ծերանար կնգներ, բայց մեկա հինգ հարյուր տարի իսկ արծիվը չէ։
  5. Քո համակրանքն ո՞ւմ կողմն էր, ինչո՞ւ:
    Ես համակրում եմ կաղնուն, որովհետև կաղնին ընկնի իրա արմատը շատ հողի տակ է։

Իմ պատկերացրաց Հայաստանը

Այս նկարը նշանակում է, որ ես ուզում եմ, որ Հայաստանը լինի շատ ընկերասեր, կռիվ չանի և տներ կառուցի։ Նաև, որ նրանք գնան իրար հետ հյուր և խաղան բակում իրար հետ ֆուտբոլ, բռնոցի և այլն։ ԵՎ կառուցեն ագարակներ, դպրոցներ զբոսայգիներ և այլն։

Բարեկենդանը

Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։

Էս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում։

Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը՝ մարդուն, ու միշտ կռվելիս են լինում։

Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն։

Կնիկը բարկանում է․

— Ա՛յ, որ ասում, եմ հիմար ես, չես հավատում․ էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել․ հորդ քելեխն ես տալի՞ս, թե՞ տղիղ հարսանիքն ես անում։

— Ի՜նչ քելեխ, ի՜նչ հարսանիք, ա՛յ կնիկ, ի՜նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի, համար է։

Կնիկը հանգստանում է, տանում է պահում։

Անց է կենում միառժամանակ, էս կնիկը սպասում է, սպասում է, բարեկենդանը գալիս չի։ Մի օր էլ շեմքումը նստած է լինում, տեսնում, է՝ մի մարդ վռազ-վռազ փողոցով անց է կենում։ Ձեռը դնում է ճակատին ու ձեն տալի․

— Ա՛խպեր, ա՛խպեր, հալա մի կանգնի։

Տղեն կանգնում է։

— Ա՛խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս։

Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է՝ հա՛ ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի։

— Հա՛, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում։

— Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չե՞նք, որ քո եղն ու բրինձը պահենք։ Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞ր․․․ չես ամաչո՞ւմ․․․ Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում․․․  — Դե էլ ինչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տանն էի ման գալիս, չէ՛ի գտնում։

— Դե արի տար։

Էս մարդը ներս է մտնում, սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը՝ դեպի իրենց գյուղը։

Մարդը գալիս է տուն, կնիկն ասում է․

— Հա՛, էն բարեկենդանն եկավ, իր բաները իրեն սևցրի, տարավ։

— Ի՞նչ բարեկենդան․․․ ի՞նչ բաներ․․․

— Ա՛յ էն եղն ու բրինձը․․․․ Մին էլ տեսնեմ՝ վերևից գալիս է․ մեր տանն էր ման գալի․ կանչեցի, մի լավ էլ խայտառակ արի, շալակը տվի, տարավ։

— Վա՛յ քու անխելք տունը քանդվի, որ ասում եմ՝ հիմար ես, հիմար ես, էլի․․․ Ո՞ր կողմը գնաց։

— Ա՛յ էն կողմը։

Էս մարդը ձի է նստում, ընկնում բարեկենդանի ետևից։ Ճանապարհին բարեկենդանը ետ է մտիկ անում, տեսնում է՝ մի ձիավոր քշած գալիս է։ Գլխի է ընկնում, որ սա էն կնկա մարդը պետք է լինի։

Գալիս է, հասնում իրեն։

— Բարի օր, ախպերացու։

— Աստծու բարին։

— Հո էս ճամփովը մարդ չի անց կացավ։

— Անց կացավ։

— Ի՞նչ ուներ շալակին։

— Եղ ու բրինձ։

— Հա՛, հենց էդ եմ ասում։ Ի՞նչքան ժամանակ կլինի։

— Բավականին ժամանակ կլինի։

— Որ ձին քշեմ, կհասնե՞մ։

— Ո՞րտեղից կհասնես, դու՝ ձիով, նա՝ ոտով։ Մինչև քու ձին չորս ոտը կփոխի՝ մի՜ն, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս, նա երկու ոտով մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, շուտ-շուտ կգնա, անց կկենա։

— Բա ի՞նչպես անեմ։

— Ի՞նչպես պետք է անես, ուզում ես՝ ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես։ — Հա՜, էդ լավ ես ասում։

Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում։ Սա հեռանում Է թե չէ՝ բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում։

Էս մարդը ոտով գնում է, գնում է, տեսնում է՝ չհասավ, ետ է դառնում։ Ետ է դառնում, տեսնում՝ ձին էլ չկա։ Գալիս է տուն։ Նորից սկսում են կռվել, մարդը՝ եղ ու բրինձի համար, կնիկը՝ ձիու։

Մինչև օրս էլ էս մարդ ու կնիկը կռվում են դեռ։ Սա նրան է ասում՝ հիմար, նա՝ սրան, իսկ բարեկենդանը լսում է ու ծիծաղում։

Առաջադրանք

  1. Եթե հեքիաթի ամուսիններն իրար հետ շատ սիրով լինեին, դրանից ինչ-որ բան կփոխվե՞ր։

    Եթե հեքյաթի ամուսիններն իրար հետ շատ սիրով լինեին ամուսինն կկարողանար բռնել բարեկենդանուն։
  2. Ի՞նչ գիտեք Բարեկենդան տոնի մասին, շատ կարճ ներկայացրեք։

    Բարեկենդանի տոնում 12 տարբեր ուտելիք են պատրաստում։
  3. Դուրս գրեք հեքիաթից այն հատվածները, որտեղից երևում է ամուսինների անխելք լինելը։

    Ի՞նչպես պետք է անես, ուզում ես՝ ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես։ — Հա՜, էդ լավ ես ասում։Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում։ Սա հեռանում Է թե չէ՝ բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում։
  4. Մգեցված նախադասությունները դուրս գրեք և բացատրեք, առանձնացրեք դրանց միջի դարձվածքները։

    Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է-անխելք
    սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը՝ դեպի իրենց գյուղը-գնալ իրենց գյուղ
  5. Տեքստից դուրս գրեք հինգ գոյական եզակի թվով, դրանք դարձրեք հոգնակի։
    մարդ-մարդեր
    տուն-տներ
    կնիկ-կնիկներ
    ժամանակ-ժամանակներ
    քույրիկ-քույրիկներ
  6. Տեքստում հանդիպող գործողություն ցույց տվող հետևյալ բառերը դարձրեք գոյականներ՝ ծիծաղել, կռվել, ճանապարհել, վազել, փոփոխել, ամաչել, ծերանալ, փախչել։

    ծիծաղել -ծիծաղ
    կռվել-կռիվ
    ճանապարհել-ճանապար
    վազել-վազք
    փոփոխել-փափողություն
    ամաչել-ամոթ
    ծերանալ-ծեր
    փախչել-փախուստ

Արջեր

Գորշ և սպիտակ արջերի մասին անմիջապես կասես, որ նրանք ցեղակիցներ են, թեև արտաքին տեսքով բավականին տարբերվում են: Բևեռային ձյուների մեջ ապրող սպիտակ արջը միշտ սպիտակ է:

           Իսկ գորշ արջերը լինում են և’ հարդագույն, և’ շագանակագույն, և’ գրեթե` սև:

           Սպիտակ արջը երկրագնդի ամենախոշոր գիշատիչ կենդանին է: Արկտիկայից բացի, սպիտակ արջերն ուրիշ ոչ մի տեղ չեն հանդիպում: Սպիտակ արջը կարող է ժամում 4-5 կմ արագությամբ լողալ, սուզվել գրեթե փոկի նման և երկու րոպե մնալ ջրի տակ: Նա սնվում է փոկերով, ձկներով, թռչուններով:

           Գորշ արջերը հիանալի որսորդներ են, բայց ամեն ինչ ուտում են և հաճախ են սնվում անտառային հատապտուղներով:

Արջը մեղրի սիրահար է, մեղվի խայթոցից անգամ չի վախենա, միայն թե բերանը քաղցրացնի: Աշնանը գազանը հարկադրված է լինում հոգալու հուսալի ապաստանի մասին, ուր կարելի լինի հանգիստ քնել միչև գարուն:Եվ եթե աշնանն արջը բավականաչափ ճարպ չկուտակի, որջում չի փակվի ու ամբողջ ձմեռ ման կգա չարացած ու սոված: Նման «թափառաշրջիկները» վտանգավոր են: Արջի քունը թեթև է: Մայր արջը  որջում փակվում է անցյալ տարվա ձագերի հետ, որոնք նրան օգնում են խնամել նորածիններին, զուր չեն նրանց «դայակներ» անվանում: Քոթոթները մինչև երկու տարեկանը միշտ մոր կողքին են մնում: Նորածինները, որ սովորաբար երկուսն են լինում, լույս աշխարհ են գալիս դաժան ցրտին` հունվար-փետրվարին: Մայր արջը նրանց կերակրում է մինչև գարուն: Որջից դուրս են գալիս փոքր շնիկի չափ դարձած: Գորշ արջերն ապրում են մինչև 50 տարի:

           Հայաստանի անտառներում ապրում է գորշ արջը: Նրա ականջները կլոր են ու փոքրիկ, դունչը` երկար, թաթերը` լայն: Արջը ուտում է խոտ, տերևներ, բույսի արմատներ, միջատներ, թռչուն, ձու և այլն:

Առաջադրանքներ

  1. Տեքստից դո´ւրս գրիր սպիտակ և գորշ արջերի մասին պատմող մեկական նախադասություն։
  • Ինչպիսի՞ն է գորշ արջերի արտաքինը։ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  • ականջները կլոր են ու փոքրիկ, դունչը` երկար, թաթերը` լայն:
  • ականջները սուր են ու փոքրիկ, դունչը՝ կարճ, թաթերը՝ լայն։
  • ականջները երկար են ու մեծ, դունչը՝ տափակ, թաթերը՝ նեղ
  • Ուշադի՛ր կարդա և ընդգծի´ր սխալ պատասխանը։
  • Գորշ արջերը հիանալի որսորդներ են, բայց ամեն ինչ ուտում են և հաճախ են սնվում անտառային հատապտուղներով:
  • Գորշ արջերը հիանալի որսորդներ են, բայց ամեն ինչ չեն ուտում։ Նրանք սնվում են միայն իրենց որսած կենդանիներով։
  • Գորշ արջերը չեն կարողանում որս անել և սնվում են միայն մեղրով ու անտառային հատապտուղներով։
  • Տեքստից դո՛ւրս գրիր այն հատվածը, որտեղ պատմվում է, թե մայր արջն ինչպես է խնամում իր քոթոթներին։
  • Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ լողորդներ են սպիտակ արջերը: Դո՛րս գրիր այդ մասին պատմող հատվածը։
    Սպիտակ արջը կարող է ժամում 4-5 կմ արագությամբ լողալ, սուզվել գրեթե փոկի նման և երկու րոպե մնալ ջրի տակ:
  • Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար արջերի մասին: 
  • Ի՞նչ է նշանակում <լույս աշխարհ գալ> դարձվածքը։
    Ծնվել
  • Գրի´ր կապույտով ներկված բառերի հականիշները։
    արտաքին-ներքին
    ամենախոշոր- ամենամանր
    հուսալի-անհուսալի
     վտանգավոր-անվտանգ
  • Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:

10    Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Քնել», «խնամել» բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն: